Հայաստանի միջազգային պահուստներն այս տարվա հունիսի դրությամբ կազմել են 1 միլիարդ 545 միլիոն 900 հազար դոլար: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ հունիսի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 52 մլն 800 հազար դոլարով: Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն ընդամենը երկու ամիս կարողացան թույլ չտալ, որ միջազգային պահուստները չնվազնեն:

Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները նվազել էին մոտ 700 միլիոն դոլարով:

Այս տարվա մարտին դրանք մի փոքր ավելացան եվրոբոնդերի վաճառքից ստացված միջոցներից 200 մլն դոլարն այդ նպատակին ուղղելու հաշվին: Հաջորդած ապրիլ և մայիս ամիսներին միջազգային պահուստները շարունակում էին քիչ-քիչ ավելանալ, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը,այդ դրական միտումը երկար չշարունակվեց:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: