Քիչ առաջ ԱԺ հերթական քառօրյա նիստի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, հարցնելով, թե որտե՞ղ է տեղի ունենալ ԱԺ վաղվա նիստը, և ովքե՞ր են հրավիրված:

«Մենք ընդունել ենք որոշում և արդեն հայտնի է, թե որտեղ է տեղի ունենալու վաղվա նիստը, իսկ հյուրերի ցանկի համար կաևողեք եք դիմել աշխատակազմին, նրանք սիրով կդրամադրեն ձեզ»,-այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանին Զարուհի Փոստանջյանն ասաց. «Նախորդ անգամ ասացիք, որ դուք մեղավոր չեք, որ խոսափողը անջատում են..»: Կիսատ մնալով Զարուհի Փոստանջյանի խոսքը, Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ անջատեն Զարուհի Փոստանջյանի խոսափողը, քանի որ նրա ելույթը կապ չունի ԱԺ նիստի օրակարգի հետ:

Այնուհետև նորից Զարուհի Փոստանջայնը վարման կարգի վերաբերյալ ելույթ խնդրեց, ասելով. «Ճիշտն ասած հասարակության մեջ տարածված այն կարծիքը, որ ԱԺ-ն այլ հաստատություն է, դուք հիմա հաստատում եք...» և կրկին անջատվեց Փոստանջյանի խոսափողը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետևյալ պարզաբանմամբ.«Ճիշտն ասած, ձեր ելույթը կապ չունի օրակարգի հետ, կարող եք հայտարարությամբ հանդես գալ, և ես սիրով կլսեմ ձեզ, իսկ հիմա անջատեք խոսափողը»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում ասաց. «Ինձ համար հասկանալի չէ, թե կանոնակարգի ո՞ր կետով եք առաջնորդվում, որ անջատում եք խոսափողը»:

ԱԺ փոխնախագահի կողմից լսվեց հաջորդ հրահանգը. «Անջատել պարոն Փաշինյանի խոսափողը»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ևս դժգոհեց Ա_ փոխնախագահի այս պահվածքից, ասելով « Եթե ելույթ ունեցողը խոսում է այն թեմայով, որը կապ չունի այս օրակարգի հետ, ապա կարող եք անջատել խոսափողը, բայց դուք չեք լսում, թե ինքը ինչ  է ասում, առաջին 3-4 բառից հետո ասում եք անջատեք խոսափողը: Բայց դուք չգիտեք միգու՞ցե ինքը շարունակության մեջ ասում է հենց այն, ինչը բոլորս սպասում ենք: Դուք պետք է հնարավորություն տաք, որ մենք հասկանանք խախտվե՞լ է կանոնակարգը, թե՞ ոչ»:

Ի պատասխան Վահան Հովհաննիսյանին Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես կարծում եմ, որ պատգամավորների մտքի իմաստը հասկանալու համար անհրաժեշտ չի մինչև նախավերջին նախադասությունը լսել»: