Ադրբեջանական բանակում հասունանում է նոր սկանդալ կապված զինվորի սպանության հետ: Նշենք, որ պետական աղբյուրների համաձայն շարքային ծառայող Էլման Յաղուբօղլի Իմանովը ապարիլի վեցին ռազմական դիրքերում ինքնասպանություն էր գործել:
Սակայն այսօր «Азадлыг» պարբերականի հատուկ թղթակից Ռամին Դեկոն հանդիպել է զինվորի ծնողների հետ, որոնք բնակվում են Իմիշլինյան շրջանի Խալֆալի բնակավայրում: Ծնողները և շրջանի բնակիչները պահանջել են բացել դագաղը և անցկացնել կրկնակի մարմնի բուժզնում: Զինվորի ծնողների խոսքերով բուժզնման ժամանակ պարզվել է, որ դանակի հարվածները հասցվել են ծոծրակի հատվածում: Ծնողները համոզված են, որ հարվածները հասցվել են սվին-դանակով:
Ծնողների խոսքերով, նրանք անակնկալի էին եկել իրենց որդու ինքնասպանության լուրերով, քանի որ վերջինս ամեն օր շփվել է իրենց հետ և նա ոչ մի բողոք չի ունեցել: Առավել ևս, որ նա այդ օրը առաջին անգամ էր բարձրացել ռազմական դիրքեր սպայի աստիճանով և նա շատ էր ուրախացել այդ հանգամանքից:Այդ պատճառով զինվորի ծնողները համոզված են, որ նրան սպանել են: Այս մասին հաղորդում է Haqqin.az լրատվական կայքը: