Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին և այդ հարցով բանակցություններ է վարում անգլիական ակումբի հետ:
Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը համաձայն է համալրել «Գայլերի» կազմը, որտեղ հանդես է գալիս նաև իր հայրենակից Միրալեմ Պյանիչը։
Ակումբը պատրաստ է հարձակվողի համար վճարել 15 մլն եվրո։
«Ռոմայի» տնօրեն Վալտեր Սաբատինին հաջորդ շաբաթ կմեկնի Անգլիա, որտեղ կփորձի համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Հավելենք, որ Ջեկոն ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում 22 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: