Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2015թ.-ին կիսամյակի ընթացքում.
Պարոն Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար
1. 2015թ.-ի հունվարի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տեղեկություններ նախարարության տնօրինության տակ գտնվող 2014թ.-ին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1565/
2. 2015թ.-ի հունիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել էր տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի` 01.01.2015թ.-01.06.2015թ. որոշումների, հրամանների եւ կարգադրությունների պատճենները: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:
http://givemeinfo.am/hy/case/1661/
3. 2015թ.-ի հունիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել էր տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի` 01.01.2015թ.-01.06.2015թ. գործուղումների ցանկը և յուրաքանչյուր գործուղման համար ծախսված գումարի չափը: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:
http://givemeinfo.am/hy/case/1656/
Պարոն Գարիկ Հովհաննիսյան – ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար
ՀՀ քաղաքացի Սիլվա Բալայանին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2015թ.-ի փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքացու հայցադիմումի ընթացքի վերաբերյալ: Դատարանն անհիմն պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ դատարանը պատասխան է տրամադրել ոչ թե քաղաքացու` հարցման մեջ նշված հայցադիմումի, այլ քաղաքացու ներկայացրած այլ հայցադիմումի վերաբերյալ: Նաեւ, Դատարանը պատասխանը տրամադրել է սահմանված ժամկետի խախտմամբ` հարցումն ուղարկելուց 16 օր անց:
http://www.givemeinfo.am/hy/case/1550/
ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները
Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2015թ.-ի 1-ին կիսամյակում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին
Պարոն Արսեն Գալստյան – ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ
2015թ.-ի մայիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն լիարժեք պատասխան է տրամադրել 1 ամիս 5 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հունիսի 24, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հունիսի 27-ին:
http://givemeinfo.am/hy/case/1654/
Պարոն Դավիթ Հարությունյան – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
1. 2015թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Կառավարությունը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է մարտի 2, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է մարտի 12-ին:
http://givemeinfo.am/hy/case/1584/
2. 2015թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը` խնդրելով տեղեկություններ կառավարության կողմից ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորման վերաբերյալ: ՀՀ կառավարությանն ուղղված հարցմանը լիարժեք պատասխան է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումն ուղարկելուց 21օր անց:http://givemeinfo.am/hy/case/1647/
Պարոն Ռաֆիկ Գրիգորյան – Գեղարքունիքի մարզպետ
2015թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` խնդրելով տեղեկություններ մարզպետարանի` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի վերաբերյալ: Մարզպետարանը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է փետրվարի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է փետրվարի 16-ին:
http://www.givemeinfo.am/hy/case/1538/