Անհասկանալի է Ստերլիգովի՝ Ղարաբաղ այցելելու հետ կապված նեղմիտ հոդվածները: Թե ո՞վ է ինքը, ինչի՞ համար եկել Արցախ, իր գործն է:
Եթե չկա դատարանի որոշում իր ինչ-որ անօրինական գործունեության մասին, ապա գոյություն ունի անմեղության կանխավարկած:
Ղարաբաղի դռները պետք է բաց լինեն բոլոր մարդկանց համար, հատկապես նրանց, ում հալածում են իրենց երկրներում:
Ղարաբաղի հայերին էլ էին հալածում Ադրբեջանում, և այդ իսկ պատճառով նրանք կռվել են ազատության համար:
Արցախը պետք է դառնա ազատության խորհրդանիշ: Թող բոլոր երկրների այլախոհները գան բնակվելու Արցախում: Դա է Արցախի առաքելությունը:
Ստեփան Դանիելյան՝ ֆեյսբուք