«Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի դեմ նրա ծանոթուհին ոստիկանությունում բողոք է ներկայացրել մեղադրելով դաժան ծեծի և բռնաբարության փորձի համար: Նա դա արել է մեկ ամիս անց այն բանից հետո, երբ բռնության է ենթարկվել Նիկողոսյանի և նրա վարորդ Էդգարի կողմից՝ դա բացատրելով վախով, քանի որ նրանք իրեն սպառնացելեն հաշվեհարդար տեսնել, եթե փորձի ոստիկանություն դիմել: Նշենք, որ Նիկողոսյանը պարգևատրվել է Ռուսական ուղղափառ եկեղեցու մեդալով՝ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության պատրիարքի կողմից, և տարբեր պետական մրցանակներով»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: