«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպե՞ս են Ձեր հարաբերություններն Աղվան Հովսեփյանի հետ, օրերս նրան պարգևատրեցիք, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

«Պարոն Հովսեփյանի հետ մեր հարաբերությունները միշտ եղել են աշխատանքային, երկկողմանի կառուցողական, և այն, որ ես պարգևատրեցի նախկին դատախազին, հավաստիացումն էր, որ Աղվան Հովսեփյանն այս համակարգում բավականին լուրջ աշխատանք է կատարել, ինչը գնահատելի է թե իմ, թե մնացածի կողմից»: Դո՞ւք էլ գնալիս կհամբուրեք դատախազության դուռը: «Ես ոչ մի տեղ գնալուց, ոչ մի տեղ գալուց ոչ մի բան չեմ համբուրում»: Իսկ դատախազություն մտնելիս հիշո՞ւմ եք, որ դա համբուրված դուռ է: «Եկեք նման խնդիրները քննարկման առարկա չդարձնենք, ցանկացած մարդ ունի էմոցիոնալ դրսևորվելու իրավունք»: Իսկ Պերմյակովի դատաքննությունը որտե՞ղ է տեղի ունենալու: «Ընդդատյա է Շիրակի մարզի դատարանին»: Բա՞ց, թե՞ փակ: «Իհարկե` բաց-հրապարակային»»:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում: