Նախորդ չորեքշաբթի երեկոյան, երբ Հունաստանի վարչապետ Ալեքսիսի Ցիպրասը վերադարձավ Բրյուսելից, անմիջապես սկսեց խորհրդակցությունը Հունաստանի ղեկավարների հետ։
Նա համոզեց իր պաշտոնակիցներին, որ անհրաժեշտ է կազմել բարեփոխումների ծրագիր՝ պարտատերերին ներկայացնելու համար։
Նրանք համագործակցելով կազմեցին ծրագիրը, որի մեջ ներառում է տուրքերի ավելացումը և թոշակառուների մասին օրենքում փոփոխություններ։
Հիշեցնենք, որ պարտատերերը Հունաստանի պարտքերի վճարման ժամկետը երկարացրել էին մինչ հինգշաբթի, որպեսզի կանխարգելեն Հունաստանի Եվրոգոտուց դուրս գալը։
Հունաստանի կառավարությունը պարտատերերին ներկայացրեց նոր տնտեսական բարեփոխումների ծրագիր։
Եվրոգոտու անդամները Եվրոխորհրդարանի հետ շաբաթ օրը կքննարկեն այս ծրագիրը և կներկայացնեն այն Հունաստանի խորհրդարանին։