Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մերժել է ամերիկյան ՄԼՍ-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի տեխնիկական տնօրեն Քրեյգ Վայբելի՝ նախկին ակումբ վերադառնալու առաջարկը.
«Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Յուրա Մովսիսյանը չի միանա մեզ: Մենք մեծ զրույց ենք ունեցել նրա հետ:
«Սպարտակում» ամեն ինչ նրան դուր է գալիս: Ռուսական թիմում տեղի են ունեցել մարզչական շտաբի փոփոխություններ: Նոր մասնագետը մեծ հետաքրքրություն ունի թիմում պահել Յուրային:
Ես ուրախ եմ նրա համար: Այնտեղ նրա համար ամեն ինչ լավ է: Ցավոք, Յուրայից ստացա ոչ այն պատասխանը, որը ցանկանում էի լսել»,- Վայբելի խոսքերը մեջբերում է mlssoccer-ը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես է եկել 2007-2009 թվականներին` այդ թիմի հետ դառնալով ՄԼՍ-ի գավաթակիր: