Լիբանանում գործող և Սիրիական բանակին օժանդակող «Հեզբոլահ» կուսակցության առաջնորդ Նասր Ալլահը երեկ իր խոսքում ասել է. «Այս տարիները ամենավատ տարիներն են արաբական աշխարհի համար, մենք կարիք ունենք աղոթքի, մարդկային հզոր կամեցողության, պատերազմում կռվելու, համագործակցության, միության, համբերության և աննահանջ կեցվածքների, որպեսզի հաղթահարենք տիրող իրավիճակը»։
Ապա հավելել է. «արաբական աշխարհը վիրավորվել է մեծամիտներից և Իսրայելից, որոնք քրիստոնեական և մուսուլմանական սրբություններն են պղծում։ Մեր ավերված և իրավազրկված աշխարհը աղոթքի կարիք ունի»։