Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է: Այս ոլորտը պետք է կարգավորվի օրենքի ուժով: Հիշեցնում եմ` իմ ելույթից հետո ոչ մի բան չի փոխվել այս ոլորտում վարվող քաղաքականության մեջ։ Ելույթումս նշված նախագիծը արդեն պատրաստ է: Գրեթե բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մոտեցել ինձ և հայտնել իրենց աջակցությունը։ Աշնանային նստաշրջանին ընդառաջ նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Հեռու` ժողովրդի գրպանից:
Էդմոն Մարուքյան-Facebook