Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրելու ծրագիրը վերահաստատվել է: ԱՄՆ-ի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը հաստատեց ծրագիրը սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ:
2014թ.-ին ԱՄՆ- ի կողմից ԼՂՀ-ին տրամադրված մարդասիրական օգնությունը կազմել է 2 մլն դոլար: Ինչպես տեղեկանում ենք Asbarez-ից՝ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնաժողովի նախագահ Քեն Հաչիկյանն այս կապակցությամբ շնորհակալություն է հայտնել սենատոր Քըրքին:
Արտաքին հատկացումների հանձնաժողովն առաջարկել է 20.06 մլն դոլարի տնտեսական օգնություն տրամադրել ՀՀ, ինչպես նաև 1.7 մլն դոլար` որպես ռազմական օգնություն և ևս 600.000 դոլար` ռազմական մարզումներ անցկացնելու համար: