Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ասաց, որ ՏՄՊՊՀ-ի 2012թ վերջին հաշվետվության մեջ գրվում է, որ Հայաստանում շաքարավազի շուկայի 9%-ը զբաղեցնում է մեկ ընկերությու: «Որպես ՏՄՊՊՀ նախագահ կարող եք բացատրել, ինչու՞ է տարիներով այս երևույթը շարունակվում»:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չհամաձայնվեց Փաշինյանի մտքի հետ, ասելով.
«Մեր երկրում մենաշնորհներ չկան, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սյուբեկնտենր: Միայն այս փաստը, որ կան գերիշխող դիրք ունեցող սյուբեկտներ, որպես ՏՄՊՊՀ նախագահ, ինձ չի անհանգստացնում, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մրցակցության օրենսդրությունում չի արգելվում գերիշխող դիրք ունենալը»:
Շաբոյանը նշեց, որ իրենց խնդիրն է, թույլ չտալ գերիշխող դիրքի չարաշահում: Անդրադառնալով շաքարավազի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Գրիգ» ընկերությանը, Շաբոյանն ասաց. «Դա էլ իր տրամաբանական բացատրությունն ունի, որովհետև շաքարավազը մեր հանրապետությունում արտադրվում է: Մեծ ծավալի ներդրումներ են իրակացարել: Ես չեմ պատկերացնում, որ կարող է երկրորդ ընկերությունը գտնվել, որը մեծ ներդրումներ կիրականացնի այս ոլորտում և հաջողությամբ կիրացնի: Մեզ համար բացարձակ կարևոր չէ, թե որ ընկերության սեփականատերն ով է, ինչպիսի կարգավիճակ ուևնի, մեզ դա չի հետաքրքրում»:
Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց նաև այն մասին, որ «Արմավիայի» սնանկացումից անմիջապես հետո «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը բարձրացրել է տոմսերի գները:
Արտակ Շաբոյանը նշեց, որ ինքը մամուլից է տեղեկացել այդ մասին և արդեն հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել այդ ոլորտում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին հորդորեց Շաբոյանին, որպեսզի պարզեն, թե ինչու՞ են ավիատոմսերը թանկացել: