Հալեպում հոսանքի լարերի վնասվածքի պատճառով 15 օր է ինչ չկա էլեկտրականություն, ինչի պատճառով էլ դադարել է քաղաքի ջրամատակարարումը, ուստի 10 օրից ավել է Հալեպը նաև ծարավ է։

Ժողովուրդը ցանկացած միջոցի դիմում է ջուր հայթայթելու համար։ Ջրհորերից ջուր են կրում բոլորը։ Նույնիսկ դույլեր են կախում քաղաքի մոտակայքով անցնող գետի աղտոտ ջրից օգտվելու համար։

Արդեն 11 հոգի թունավորվել և հիվանդանոց է տարվել։

Ըստ հաղորդվող լուրերի՝ երեկ աշխատել են ջրամատակարարման կենտրոնների սարքերը և միայն 3-4 ժամ ջուր մատակարարել ժողովրդին։

Այժմ դարձյալ Հալեպի բնակիչները նստում են իրենց խավար տներում առանց ջրի։