«Վճռաբեկ դատարանում թափուր հաստիք կա։ Հուլիսի 9-ին լրացել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանի 65-ամյակը։ Այդ օրը վճռաբեկի շենքը մարդաշատ է եղել, դատավորի տարեդարձն էին նշում, շատ դատավորների էին եկել նրան հրաժեշտ տալու, իսկ երեկվանից նա արդեն աշխատանքի չի գնում։ Չնայած դատավորն ընդամենը երեկ է թոշակի գնացել, սակայն տևական ժամանակ նրա տեղի համար պայքար է գնում։ Շրջանառվում են մի շարք անուններ, հավակնորդները վերաքննիչ քաղաքացիական դատարանից են՝ Կարինե Հակոբյան, Նախշուն Տավարացյան և Լևոն Գրիգորյան։ Ասում են՝ թեժ պայքար է լինելու, քանի որ բոլորն էլ լուրջ աշխատում են իրենց նշանակման ուղղությամբ»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: