Պարուհի VARDA-ն իր միկրոբլոգում գրում է.
«Ուշադրությո´ւն: Ես չկամ «Օդնոկլասնիկի» կայքում: Այսօր ինձ սարսափելի տեղեկություն հասավ, որ ինչ-որ մեկը տվյալ կայքում ստեղծել է «իմ» էջը, գումարներ է խնդրում իմ անունից սարսափելի հիվանդության բուժման նպատակով: Ես սարսափած եմ:
Ինչպե՞ս կարելի է հանուն հեշտ փողերի խաբել իմ երկրպագուներին ու հորինել սարսափելի, ավելի ճիշտ՝ մահացու ախտորոշում:
Մի մտեք երկխոսության նրա հետ, առավել ևս գումար մի փոխանցեք: Զգուշացե´ք խաբեբաներից: Առողջություն ձեզ, ի´մ սիրելի հետևորդներ»: