Այսօր առվոտյան հզոր պայթյունը ցնցել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն։ 

Քաղաքում գտնվող Իտալիայի դեսպանատան դիմաց հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայում տեղավորված ռումբը պայթել է։ Արդյունքում՝ մեկ զոհ և չորս վիրավոր։ Վիրավորներից երկուսը դեսպանատան ոստիկաններից են եղել։ Դեսպանատունը կրել է նաև հսկայական նյութական վնասներ։

Նախնական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ ռումբը տեղադրվել է կայանված ավտոմեքենաներից մեկի տակ, որն էլ ընթացքի ժամանակ ակտիվացել է։