Բրիտանական Daily Telegraph լրատվականը հաղորդել է, որ այսօր ֆրանսիական կառավարությունը Չինաստանին է վերադարձրել 4 թանկարժեք կողոպտված հնության մասունքները, որոնք ամբողջությամբ արժեն 1 միլիոն եվրո։
Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիացի նշանավոր վաճառական Բինոն, ով հանդիսանում է հռչակավոր ապրանքանիշերի՝ Goutchie, F San Laurant և այլնի սեփականատեր, նվիրել է այս թանկարժեք մասունքները Ֆրանսիայի կառավարության 2000թ.-ին։ Տարիների հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ սրանք պատկանում են այն 10 միլիոն կողոպտված չինական հնության մասունքներին, որոնք Չինաստանը տարիներ ի վեր որոնում է։