Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2015թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին ՊԲ հրամկազմը, ծառայությունների ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ինչպես նաև զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները:

Ռազմական խորհրդի նիստը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդեցին ՊԲ հրամանատարի տեղակալների, բանակի շտաբի բաժինների և ծառայությունների պետերի ելույթներն ու զեկույցները, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձավ իր ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին և խոսեց դրանց կատարելագործման համար անհրաժեշտ ապագա անելիքների մասին:

Ռազմական խորհրդի նիստն ավարտվեց Լևոն Մնացականյանի ամփոփիչ խոսքով, ով ըստ ուղղությունների մեկ անգամ ևս անդրադարձավ հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին և համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ տվեց երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: