Օրերս Սոչի քաղաքում կայացել է ՏԱՐՎԱ ԵՐԳ փառատոնը , որից հետո երգիչները ուղևորվել են Անապա համերգի:
ԱՄՆ _ից այդ փառատոնին մասնակցելու համար ՌԴ էին մեկնել Արմենչիկը , Նորոն , Հարութ Բալյանը։
Թե ինչ տպավորություններ ունեին ամերիկաբնակ մեր երգիչները YerevanNews.am-ի թղթակիցը պարզեց Հարութ Բալյանի հետ զրույցում ;
Ինչիսին են տպավորությունները համերգներից հետո։
ՈՒզում եմ հատուկ շնորհակալություն ասել POSITIVE ընկերության տղաներին փառատոնի կազմակերպման համար, որի ընթացքում հնարավոր եղավ հանդիպել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների հետ:
Շատ դրական Էներգիա , ջերմ վերաբերմունք , հաճելի մթնոլորտ էր ; Մարտ ամսին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել ձեր մենահամերգը , ամիսներ անց ՌԴ-ում նորից համերգներ, տարբերություն նկատեցիք հանդիսատեսի միջև ; Հանդիսատեսը երբեք այդքան տարբեր չի լինում ; Հայը որտեղ էլ ապրի ունենում է իր յուրահատուկ երաժշտական ճաշակն ու առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հայ երգը ; Որքան գիտեմ այդ օրերին բազմաժանր երաժշտություն լսելու հնարավորություն է ունեցել հանդիսատեսը , ինչ երգացանկով ես ներկայացել դու;
Երգել եմ LOVE ME նոր ձայնասկավառակում ներառված երգերից ;
Մրցանակներ եք ստացել, այն ըստ քեզ շնորհակալություն ասելու տարբերակ է , թե երգչին ոգևորելու միջոց;
Ընդհանրապես մրցանակները աշխատանքը գնահատելու և ինչու ոչ երգչին ոգևորելու միջոց է ;
Առաջիկայում հնարավոր է Հարութ Բալյանին տեսնենք երևանյան մենահամերգով ;
Այո՛, հնարավոր է , դեռևս ժամկետներ նշել չեմ կարող , բայց Երևանում մենահամերգ նախատեսված է ; Մինչ այդ պատրաստ կլինի ԱՄՆ-ի DOLBY ի կինոթատրոնում կայացած մենահամերգի DVD տարբերակը ; Կարոտել եմ երևանյան հանդիսատեսին, երկրպագուներիս , ուրախ կլինեմ մեր հանդիպման համար։
Լուսինե Արշակյան