Բասկետբոլի Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Հունգարիայի Սեկեշֆեխերվար քաղաքում հանդիպեց Մակեդոնիայի տարիքակից ընտրանուն:
Այս խաղում մեր ընտրանին զիջեց 81:45 հաշվով՝ տանելով առաջին պարտությունը Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ընտրանին հանդիպումը սկսել էր մեկնարկային հետևյալ կազմով. Անդրեյ Կոնստանտինով, Արտյոմ Թավաքալյան, Միքայել Պողոսյան, Սերգեյ Պոլուպին:
Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Վիկտոր Ուսկովի գլխավորած թիմը 71։ 57 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին:
Հավելենք նաև, որ Հունգարիայում հայ բասկետբոլիստների երրորդ մրցակիցը կլինի Բելառուսի հավաքականը: