Ռուսաստանը մտադիր է աջակցել Հունաստանի տնտեսական վերականգնման գործընթացին, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:

Ըստ Նովակի, Ռուսաստանը մի քանի շաբաթների ընթացքում պատրաստվում է գալ համաձայնության էներգետիկ ապրանքների անմիջական մատակարարման համար։

«Այս առումով, մենք ուսումնասիրել ենք հնարավորությունը ուղակի մատակարարումների էներգետիկ հումքի հունական պետություն», - ասել է նախարարը:

Ավելի վաղ, հուլիսի 12-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, չեղյալ է հայտարարել Եվրոպական Միության արտակարգ գագաթնաժողովը Հունաստանի հարցում։ Հանդիպման ընթացքում ԵՄ առաջնորդները պետք է ուղիներ քննարկեին Հունաստանը դեֆոլտից փրկելու համար։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը գագաթաժողովին ժամանելուն պես հայտարարել է, որ համաձայնություն կարող է հասնել այսօր, եթե բոլոր կողմերը հայտնեն ցանկություն: