Ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ՏՄՊՊ հանձնաժղվի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով սենսացիոն հայտարարություն է արել, ասելով, որ ՀՀ-ում մենաշնորհներ չկան:
«Արտակ Շաբոյանն ասում է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան ու բերում է շաքարավազի օրինակը: Հարց է հնչում, այդ ո՞ր ընկերությունն է, որ Հայաստանում շաքարավազ է վաճառում բնակչությանը, կամ չգիտեմ, շաքարավազի գործով է զբաղվում պարոն Շաբոյանը տալիս է «Գրանդ Քենդի» և «Կոկա Կոլա» ընկերությունների անունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու Արտակ Շաբոյանին առաջարկեց միասին գնան և վերջինս ցույց տա, թե վերոհիշյալ ընկերությունները, որտեղ են շաքարավազ արտադրում և վաճառում:
«Եթե «Կարֆուրը» մուտք գործի ՀՀ, Հայաստանում հաստատված շատ մենաշնորհներ ոււղղակի նախկին տեսքով գույություն ունենալ չեն կարող, իսկ այդ մենաշնորհները հարկավոր են իշխանությանը»,- առանձնացրեց Նիկոլ Փաշինյանն ու հատուկ Արտակ Շաբոյանի համար բառարանից մեջբերեց, թե ինչ է նշանակում օլիգարխիա բառը:
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ասաց նաև, որ մենաշնորհներ կամ շուկայում գերիշխող դիրք ունեցող անձանց 70 տոկոսը ԱԺ պատգամավորներ են, որոնք չեն էլ եկել այս հարցի քննարկմանը, փոխարենը նրանց շահերն է ներկայացնում Արտակ Շաբոյանը և ընդգծեց.«Իրանք գիտեն, որ իրանց մասնակցության կարիքը չկա: Դուք իրանց փոխարեն ամեն ինչ կանեք: Եկել եք ԱԺ պատգամավորին հանձնարարական եք տալիս, ասում եք կարաք «Կարֆուրի» հետ կապվել: Ժողովուրդն ինչի է Ձեր հանձնաժողովը պահում: Բա դուք կապվեք, դա Ձեր գործն է»:
«Արմավիա»-ի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս դեպքում էլ է նույն խնդիրը. «Այստեղ պարզ երևում է, որ մարդուն նշանակել են միլիոնատեր»:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ այդ միլոնատերներին բերեն մրցունակ դաշտ և տեսնեն, թե քանի շաբաթ նրանք կարող են դիմանալ մրցակցությանը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի Արտակ Շաբոյանն ասաց, որ պատգամավորը չի ներկայացնում որևէ վերլուծություններ և հորդորեց, որ ուսումնասիրեն ՏՄՊՊ վերլուծությունները.«Կգաք կուսումնասիրեք մեր վերլուծությունը, բայց դրանից հետո պետք է խոստանանք, որ ներողություն կխնդրեք կամ պետք է ճշմարտությունն ասեք»,-հայտարարեց Արտակ Շաբոյանը: