Գաղտնիք չէ, որ ամռանը, նամանավանդ հուլիս-օգոստոս ամիսներին, քաղաքացիներն ավելի շատ են երկրից մեկնում հանգստի նպատակով: Բայց արի ու տես, որ վիզա ստանալը դարձել է բավականին բարդ գործընթաց ու զուտ տեխնիկական խնդիրներից ելնելով:
Բավականին հաճախակիացել են բողոքները կապված վիզայի գործարքի երկարելու, անվերջ հերթերի, ինչ-որ հավելյալ վճարների և այլ խնդիրների հետ:
Եթե նախկինում վիզա ստանալու համար պետք էր դիմել տվյալ երկրի դեսպանատուն, ապա այժմ անհրաժեշտ է այցելել Սախարովի հրապարակում գործող միավորված վիզաների դիմումների կենտրոն, որտեղ այս օրերին սարսափելի հերթեր են: Չկա հերթը կանոնակարգող որևէ կարգ, ծառայությունների, սպասարկման մակարդակ և թղթերը չկորցնելու երաշխիք: Բացի այդ՝ վիզա ստանալու ծառայության դիմաց, բացի վիզայի համար սահմանված հյուպատոսական ծախսերից, այդ միջնորդ կազմակերպությունը քաղաքացուց գանձում է լրացուցիչ 12 հազար դրամ:
Այս հարցին լուծում տալու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն, ինչպես հայտնի է, վարույթ է հարուցել Երևանում գործող վիզաների կենտրոնի գործունեության հետ կապված, և այս շաբաթ՝ հինգշաբթի օրը, կհրապարակի իր ուսումնասիրութունների արդյունքները:
Հ.Գ. Կարծում եմ շտապ անհարժեշտ է պարզել, որտեղից են սերում այս կենտրոնները և դրանց վերցնել խիստ վերահսկողության տակ, որպեսզի ոլորտը քաոսի չվերածվի:
Անի Սանոսյան-Facebook