Վինսենթ Կալիբո անունով ֆրանսիացի ճարտարապետը ծրագրեր է կազմում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը վերածելու ապագա գեղեցիկ և խելացի քաղաքի, որը կիրականացվիէ մինչև 2050 թվականը։

Քաղաքում լինելու են երկնաքերեր, աշտարակներ, շենքեր, որոնց գեղեցկությունը ամբողջական տեսք է ստանալու բնության հրաշալի տեսարաններով։

Կառույցները օժտված կլինեն ամեն եղանակի նորագույն տեխնոլոգիաներով՝ ջեռուցման, էլեկտրականության ստեղծման, տեղումների արդյունքում հավաքված ջրերի վերամշակման և գործածման, արևի և քամու օգտագործմամբ էլեկտրաէներգիայի ստեղծման: Այսպիսով, հնարավոր կլինի մաքուր մթնոլորտով ըմբոշխնել մարդկային առողջ կյանքը։