Այսօր «Նաիրիտ»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի մարման պահանջով փակել են Բագրատունյաց պողոտան: Աշխատակիցների պահանջը այս անգամ էլ մնում է անփոփոխ. նրանց կրկին հիասթափեցրել են՝ խոստանալաով այսօր վճարել աշխատավարձերը:
Սակայն մեկ ժամ Բագրատունյաց փողոցը փակելուց հետո «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները ստիպված եղան բացել ճանապարհը` տեղի տալով ոչ թե ոստիկանների հորդորներին, այլ վարորդների զայրույթին։
Իրավիճակն այնքան էր թեժացել, որ վարորդներից ոմանք ուղղակի մեքենան քշում էին փողոցը փակած նաիրիտցիների վրա: Ի վերջո, նաիրիտցիները բացեցին ճանապարհը: Նրանք նշում են, որ եթե իրենց աշխատավարձերի պարտքն արագ չմարվի, կշարունակեն դիմել ծայրահեղ միջոցների։