«Մեզ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունը մի քանի օր է ստուգումներ է իրականացնում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում։ Սույն ստուգումները, ըստ մամուլի տեղեկությունների, կապ ունեն պետական գերատեսչությունների սեփականությունը հանդիսացող պետհամարանիշներով մեքենաների վարորդների կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ։
Բանն այն է, որ այդ համարանիշներով վարորդների կատարած խախտումների տուգանքների կտրոնները ուղարկվել են այդ գերատեսչություններ և դրանք չեն վճարվել։ Պետավտոտեսչությունն էլ իր հեթրին բավարար միջոցներ չի ձեռնարկել, որ այդ տուգանքները սահմանված կարգով վճարվեն, և սա Սերժ Սարգսյանի նստավայրում համարվել է «չեպե»: Մեր աղբյուրները նշում են, որ հուլիս 2-ին ՃՈ պետի փոփոխությունը հենց սրանով էր պայմանավորված»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: