Թուրինի «Յուվենտուսը» «Յուվենտուս Ստեդիումում» ներկայացրել է թիմի նորեկ Պաուլո Դիբալային:
«Պալերմոյի» նախկին ֆուտբոլիստը «Ծեր սինյորայի» հետ հինգամյա պայմանագիր է ստորագրել:
Հարձակվողը նոր ակումբում հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:
««Յուվենտուսի» նման ակումբում խաղալն ինձ համար շատ կարևոր քայլ է: Հույս ունեմ, որ այստեղ կաճեմ՝ որպես ֆուտբոլիստ և անհատականություն և կդառնամ թիմի կարևոր անդամներից մեկը: Սա իդեալական ակումբ է՝ հաղթել սկսելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» ֆուտբոլիստի համար «Պալերմոյին» 32 մլն. եվրո է վճարել:
Հավելենք, որ Իտալիայի առաջնությունում Դիբալան մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ: