Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Րաֆֆի Հովհաննիսյանը ազնիվ է, ուղղամիտ, կիրթ, հայրենասեր, սակայն դա հերիք չէ լիարժեք քաղաքական գործիչ լինելու, առավել եւս ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Այդ մասին են վկայում նաեւ նրա դյուրահավատությունը, տարօրինակ որոշումներն ու գործողությունները, հետագա քայլերը, ելույթները, հարցազրույցները...
Ինձ թվում է Րաֆֆի Հովհաննիսյանը պատանեկան, երիտասարդ տարիներին շատ է կարդացել Սերվանտեսի «Դոն Քիշոտը», հմայվել նրա հողմաղացների դեմ տարվող «մարտարվեստով»... Անմիջապես զգացվում է նրա հայկական իրականությունից կտրվածությունը եւ դրան բնորոշ ոչ ադեկվատ քայլերը, դոնքիշոտյան վարվելակերպը...
Կողքին հայտնված անձանց եւ ուժերին լսելով, հավատալով իր ընտրված լիելու միֆին, Րաֆֆին ճիշտ որոշում չկայացրեց: Մինչդեռ, նա պետք է ընտրության հաջորդ օրը հանդիպեր ՀՀ Նախագահին, հայտարարեր կոալիցիա կազմելու, համագործակցելու հարցերի շուրջ բանակցելու իր ցանկության մասին եւ շնորհավորեր նրան: Այս պայմաններում նա ավելի իրատեսկան եւ գործնական հնարավորություն կունենար թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում կոնկրետ մասնակցություն ունենալ այն խնդիրների իրագործմանը, որոնք հիմա ծառացել են մեր հասարակության, մեր պետության առջեւ...
Պետք չէր «զադնի դնել» , պետք էր ճիշտ, խելացի եւ իրատեսական որոշում կայացնել ընդամենը... »: