ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
Բոլոր ընկերներիս, և ոչ միայն...
Համացանցում հայտնվել են մարդիկ, աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր կոտրելով մեր ընկերներից որևէ մեկի կայքը, ներկայանում են նրա կայքից,անունից, բոլոր տվյալներով հանդերձ...
Օրինակ` ինձ արդեն երկրորդ օրն է, նույնիսկ ՍԿԱՅՊՈՎ, իմ շատ հարգելի մի անձնավորության անունից, որը իբր մեկնել է ԿՈԴ ԴԻ ՎՈՒԱՐ և պատահաբար կորցրել է դրամապանակը ու խնդրում է, որ օգնեմ ուղարկելով 1000 եվրո: Նույնիսկ նրա անունով հաշիվ է բացել և հավաստիացնում է, թէ վերադառնալիս կվերադարձնի գումարը:
Ինձ կասկածելի թվաց այն, որ նամակը գալիս էր հայերեն, սակայն պարզ էր, որ օգտվել են անգլերենից թարգմանող ծրագրից, (այսինքն բառերի տեղերը փոխված ու երբեմն անիմաստ)։
Այնպես են օգնություն աղերսում, որ անկարող ես դիմանալ: Ինձ ուղղակի օգնեց լեզուների իմացությունը: Երբ նախ Ֆրանսերենով, հետո Անգլերենով գրեցի պարզվեց, որ նա ինձանից լավ է տիրապետում այդ լեզուներին: Հենց դա էլ ինձ համոզեց, որ դրամաշորթներ են գործում, քանի որ ընկերս չէր տիրապետում այդ լեզուներին:
Զգուշացեք...Քանի-որ շատ հավաստի են գործում:
Արտավազդ Եղոյան՝ ֆեյսբուք