Գործարար Գերման Ստերլիգովի հապճեպ մեկնումը Ռուսաստանից ԼՂ տարակուսանք առաջացրեց շատերի մոտ: Ռուսաստանում առաջին մուլտիմիլիոնատերներից մեկը, պատմության սեփական դասագրքի հեղինակ և առևտրի բարտերային եղանակի ջատագով Ստերլիգովը հապճեպ լքեց երկիրը, երբ նրա անունը սկսեց շոշափվել «БОРН» անվանմամբ ազգային-ծայրահեղական խմբավորման անդամների դեմ հարուցված գործի հետ:
Այս գործով մեղադրվողներից մեկը, ով կասկածյալ է նաև մարդասպանության գործով, ասել է, որ Ստերլիգովը օգնել է նրան կազմակերպչական հարցերով: «БОРН»-ի հետ կապը հանդիսանում էին նրա կողմից հրավիրված ասուլիսի գլխավոր թեման:
Նա, օգտվելով մամուլի ուշադրությունից, հայտարարել է, որ կապ չունի տվյալ խմբավորման հետ, ոչ մի գործնական հարաբերություններ չի ունեցել նրանց հետ, իսկ վտանգը, որը ստիպել է նրան հեռանալ, կապված չէ ռուսական կառավարության հետ:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին նա ասել էր. «Ես կարծում եմ, որ Պուտինին անհրաժեշտ է կարդալ իմ պատմության դասագիրքը: Հակառակ դեպքում նա կարող է ուշանալ: Պուտինը ռիսկի է դիմում հայտնվելու դժոխքում, ինչպես նաև միլիարդավոր այլ մարդիկ, ովքեր չեն անհանգստանում հավիտենական կյանքի մասին»: