Լաբորատորիաներում գորտերի, առնետների վրա փորձարկումներ կատարելիս էլեկտրական լիցքեր են հաղորդել, որպեսզի հետևեն նրանց գրգիռներին…
Կարդացի այսօրվա «ՉԻ» թերթում ՀՀՇ-ՀԱԿ-ի քայքայիչ հինգերորդ էլեմենտի` Լևոն Զուրաբյանի հարցազրույցը և հասկացա, որ «էլեկտրական» շարժումը լիցք է հաղորդել նրան ու նա այդ լիցքի գրգիռներից տվայտանքի ու գերհուզումնալից մտավարժանքների ու հալիցյունացիաների մեջ է ընկել, մոռանալով Բաղրամյան փողոցը այդ օրերին մաշացնող իրենց ԲՏՌ-ներին, երիտհակականներին…Կստացվի՞, շատ լավ` իրենց Գուրուն կրկին խաղի մեջ կմտնի…
Էլեկտարական լիցքերը կենդանացնում են նաև մահացող, անշնչացած հիվանդներին ու հիմա ՀԱԿ-ը սույն «մարգարեի» միջոցով ուզում է «էլեկտրական» շարժումով վերակենդանացնել իր անշնչացած մարմինը և փորձել խաղի մեջ մտնել, վստահություն ներշնչել «Ոչ թալանին» շարժման երիտասարդների մոտ ու փորձել ուղղորդել այլ նպատակների և իրենց քաղաքական ռեինկարնացիայի նպատակով…
Իրենց «համբարձված» անցյալով, հետ քշվածի կարգավիճակով «մտնել» քաղաքացիական պայքարի երիտասարդների «մարմնի» մեջ` ռեինկարնացիա լինել ու չքմեղացած փորձել նորից քաղաքական կեղտոտ խաղեր տալ…
Բոլորը գիտեն, որ նման խաղերի մասնագետները ի սկզբանե Համատեղվում, Այլասերվում և Կազմակերպվում են հենց ձեր կողմից…
Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք