Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան այսուհետ հադես կգա Թուրինի «Յուվենտուսում»:
Ակումբն այսօր պաշտոնապես ներկայացրել է ֆուտբոլիստին, ով հանդես է գալու ազատ խաղացողի կարգավիճակով:
Նոր ակումբում Խեդիրան կխաղա 28-րդ համարի մարզաշապիկով:
«28-րդ համարն եմ ընտրել, որովհետև նախկինում էլ եմ խաղացել այդ համարով: Իմ առաջին ակումբում՝ «Շտուտգարտում» ես հենց 28-րդ մարզաշապիկով էի հանդես գալիս»,- ասել է կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ծեր սենյորայի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: