««Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ սպանված Արթուր Հովհաննիսյանը միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ չէ, որ հակասություններ է ունեցել։ Օրեր առաջ երկու այլ տղաների հետ էլ վիճաբանության է բռնվել, նույնիսկ լուրեր կան, որ գործը ծեծկռտուքի է հասել։

Մեր տվյալներով՝ չի բացառվում նաև, որ Արթուր Հովհաննիսյանի սպանությունը կապված լինի մարտի 4- ին «Նուբարաշեն» ՔԿՀ- ի տարածքում քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ։ Բանն այն է, որ երբ սպանվեց «Երրորդմասցի Լյովիկը, լուրեր տարածվեցին, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ է գնացել՝ այնտեղ պահվող իր մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին այցելության և հենց այդ հանդիպումից հետո էլ հնչել էին կրակոցները։ Պարզվում է՝ Արթուր Հովհաննիսյանը ևս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ- ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: