Հալեպում 23 օր է ինչ ջրամատակարարում չկա և հայտնի չէ, թե երբ կվերականգնվի:
Մարդիկ շոգին փողոցներն են ընկել իրենց ընտանիքների համար ջուր հայթայթելու համար։
Ցուցադրված լուսանկարում հիվանդ մարդը ուսին է դրել ջրամանը, իսկ մյուս ձեռքով բռնել է արհեստական միզամանը։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերը համեմատաբար խաղաղ էին, ռմբակոծությունները դադարեցվել էին:
Սակայն այսօր առավոտյան արդեն իսկ սկսվել է ռմբակոծությունը Ալ Նիլ թաղամասում։