Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մադրիդցիները մերժել են մանկունյանցիների՝ 50 մլն. եվրո արժողությամբ առաջարկը:
As-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է բարձրացնել առաջարկվող գումարի չափը՝ այն հասցնելով մինչև 60 մլն. եվրոյի:
Հավելենք նաև, որ «կարմիր սատանաները» Ռամոսին 5 տարվա պայմանագիր են առաջարկում՝ 55 միլիոն եվրո աշխատավարձով: