Քանի որ բոլորն արդեն կոնցեպտուալ ու ստանդարտ մասերը քրքրել են, (գործող իշխանության վրայով է կարած և այլն, որի հետ ի դեպ մեծ մասով համաձայն չեմ) ես կոնկրետ հոդվածների կանդրադառնամ:
Հոդված 6 - Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով: Դրույթը գործողի համեմատ անփոփոխ է, բայց ես իրոք հուսով եմ որ իրավակիրառության առումով փոփոխություններ կլինեն:
Հոդված 20 - Այսօր կարծես բոլորը դժգոհում, անգամ շահարկում են զինանշանը, քննարկումներ, հաղորդումներ, բողոքներ, ու հետո բռնում սահմանադրությամբ նկարագրում ենք միևնույն զինանշանը ? Միգուցե թողնեինք որ այն օրենքով կարգավորվեր?
Հոդված 25 - Մարմնական պատիժները արգելվում են: Փաստորեն հոդաբաշխ-հասկանալի գրել չստացվեց? Մարմնական պատիժը որն է, ծեծելու, առողջությանը ֆիզիկական վնաս հասնցելու պոլիտ կոռեկտ-անհաջող թարգմանությունը ?
Հոդված 26-Ոչ ոքի չի կարելի անձնական ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում..... - ինչ ? Էս, արդեն կերպն ու դեպքը չենք տարբերում ՚?՚ Կերպը տարբերակը, ուղին է, որը դեպքի հետ խառնելը... ոնց ասեմ... մի քիչ սխալա էլի...
Նույն տեղում, հավանաբար ոչ թե կերպը, այլ դեպքը նկարագրելիս նշում ենք .... երբ անձը գինեմոլ է: Գինեմոլ է ? Օ-օ ...
Հոդված - 35 Ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, ԼԻԱՐԺԵՔ ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Օ-օ, պարտավորություն նախատեսող օրենքը իրավական տեսակետից պիտի նաև հետագայում մշակի "հակառակ դեպքում" -ը, բացի այդ, ոնց եք որոշելու լիարժեքը ? Լիարժեք զարգացման ու ներդաշնակ զարգացման նվազագույն զամբյուղ եք սահմանելու ? Որ էրեխեքն էլ ծնողներից պահանջեն կատարել իրենց սահմանադրական պարտավորությունները ?
Հոդված - 36 Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան հաշվի է առնվում նրան վերաբերվող հարցերում: Ը/սիգ անեգդոտ է..Ի ձիծեյ սաշշիտալի ? Բա ոնց եք սահմանելու տարիքին հարիր բնութագրիչները ու վերաբերման սահմանային կետը, էլի օրենքով ? Թե ընտանիքի ղեկավարին նորմատիվ անհատական ակտեր ընդունելու իրավունք ենք տալու ? Բա երեխաների շահերը լիազոր մարմինը ոնցա որոշելու ? Կախված նրանից թե այդ երեխան ասենք, քրիստոնյա, սունի թե շիա է, այդ երեխայի շահերը տարբերվելու են, ոնց եք որոշելու, որ սահմանադրության մեջ սենց լանյաշերտ գրել եք:
Ու ընդհանրապես, մնացած մանրամանսերի վերաբերյալ - սա վարվելակերպի կանոններ չեն, գլխի եք ?
Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության ճանաչումը պետության կողմից (քանի որ այդ առաքելությունը գործողություն է ենթադրում) և կրոնական կազմակերպությունների իրավահավասարության թեզը... մի քիչ չեն հակասում իրար ? Թե սահմանի վրա են գուցե:
Անցանք առաջ. Իմ խորին համոզմամբ, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմիններում ծառայողների կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքը պետք է, այլ ոչ թե կարող է սահմանափակվել օրենքով: Ու ընդհանրապես, սա ինչ հայեցողություն է "կարող է"-ն որն է?:
56-րդ հոդվածի մոտ (գործադուլի իրավունքի մասին) սկսեցի անհանգստանալ, քանի որ առանց այդ էլ մեր խորհրդարանը սենց զբաղված, առանց խորքային քննարկումների, հաճախ զրոյական կարգավորման ազդեցության գնահատականներով էտքան ճկռումա, հիմա էլ հեչից մի մլոն օրենքի փոփոխություն պիտի արվի, բա ոնցա լինելու սա ...
Հետո, հոդվածների, նախադասությունների վերջում "...սահմանվում է օրենքով" և այլ նմանատիպ դեպքերում հոդվածների և նախադասությունների սկզբում "Օրենքը սահմանում է ..." գրելն ինչու համար է ? Եթե նույն իմաստով և նպատակով են գրված՝ ապա պիտի պահպանվի միասնականության սկզբունքը: Չէ ?
86-րդ հոդվածը հնչեղ է - "Պետության քաղաքականության հիմնական նպատակները": Բայց հետո ասվում է Տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են ... Բա մնացած ուղղությունները ? Ասենք պաշտպանությունն ու անվտանգությունը: Չէ, որովհետև սա Սահմանադրությունն է, ու մյուս հոդվածում էլ շեշտվում է, որ վերոնշյալ նպատակների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ կառավարությունն ամենամյա զեկույց է ներկայացնում Ազգային ժողով:

Սփիքինգ օֆ ԱԺ, վերջապես վերահսկողություն տերմինը օգտագործվեց ԱԺ-ի և հանձնաժողովների վերաբերյալ - ոչ միայն բյուջեի նկատմամբ վերահսկողության իմաստով: Այս հոդվածը բավարար է օրենքներում իրական վերահսկողության մեխանիզմներ կառուցելու համար:

Կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորման ու դրա համար Աժ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման կոնցեպցիան իմ համար հետաքրքիր է, բայց ոչ բավարար ուսումնասիրված, հետևաբար այս մասով քիչ ուշ:
Հոդված 98 - Հին տարբերակից քոփինա, ասումա "Պատգամավորի լիազորությունները դադարում են Աժ լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու... Մի րոպե... Էս նույն նախագծով, 46-րդ հոդվածի 3-րդ կետով Հայաստանի հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: ... հիմա.... կողմնորոշվեք ..

Քննիչ հանձնաժողովներ պատգամավորների ¼-րդի պահանջով ? Այ սա լուրջ էր, իրոք! Լավ կլիներ եթե քննիչ հանձնաժողովներում կազմակերպվեին հարցումներ, որոնց պարտադիր կերպով ներկայացող ցանկացած հանրային ծառայող, բարձրաստիճան պաշտոնյա կամ մասնավոր անձ վկայություն տար օրենքի առջև պարտավորությամբ, դրանից բխող իրավական հետևանքներով: Սա նորմալ պրոցես բազմաթիվ զարգացած երկրներում: Չէ, որ աչկակապությունը վերանար էլի ասենք....
Կառավարության որոշմամբ անհետաձգելի օրենքի նախագիծը ԱԺ-ն ընդունում է ոչ թե 3 օրում, ինչպես առաջ էր, այլ 2 ամսում: Լավ է:
Լեթս սեյվ սայմ թայմ էնդ քաթ դը շոու. Գրավոր հարցադրումների պատասխանները այլևս չեն հնչեցվելու:
114-115 - Իրական հաշվետվողականություն: Հարցապնդման արդյունքներով Աժ-ն կարող է գնահատել նաև կառավարության առանձին անդամի աշխատանքը և անվստահություն հայտնել նրան, ինչը հանգեցնում է նրա հրաժարականին: Հրատապ թեմաների քննարկման ձևաչափ:
Հոդված 122 Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ ընդունված օրենքով կարող են ստեղծվել կարգավորող հանձնաժողովներ:

Արտակ Վոսկանյան՝ ֆեյսբուք