Երգչուհի Եվա Ռիվասը գրառում է կատարել իր միկրոբլոգում, որտեղ ակնարկել է, թե իր սիրտն այլևս ազատ չէ:

«Դու այնքան ես ինձ փոխել, իմ կերպարը, վարքը, սովորույթները, բնավորությունը: Դա կարծես պահարանի վերանորոգում լինի, կարծես նույն իրերը ներսում են, սակայն դրված են տեսանելի վայրում, իսկ ոչ պիտանիները թաքցված են պահարանի հետևի մասում ու շարված այնտեղ նորովի՝ այլ եղանակով տեսակավորված:

Շնորհակալություն իմ գլխուղեղում իդեալական վերանորոգման համար, իմ ❤️ »: