Անգլիական «Տոտտենհեմը» Legal & General Property ընկերությանը վաճառել է իրեն պատկանող «Բրուք Հաուս» տարրական դպրոցը և դրա դիմաց ավելի քան 15 մլն. եվրո է ստացել:

Դեռևս հայտնի չէ, թե ակումբի ղեկավարությունն ինչպես կտնօրինի հավելյալ ռեսուրսները. կօգտագործի տրանսֆերային շուկայու՞մ, թե՞ կներդնի 2018-19 մրցաշրջանում ակումբի մարզադաշտի շինարարության մեջ:

London Evening Standard-ի հաղորդմամբ՝ L&G-ն պատրաստվում է դպրոցը բացել սեպտեմբերին՝ 420 երեխա տեղավորելու ակնկալիքով: