«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, որը կարի արտադրամաս էր, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 8-ի վճռով սնանկ է ճանաչվել: Իսկ, ահա, պարտատերերի առաջին ժողովը պետք է կայանա օգոստոսի 30-ին:
Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին: Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազել են ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: և 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել է 55,2 մլն դրամ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: