«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները ունեն առանցքային նշանակություն, որը պահանջում է ավելի բազմակողմանի մոտեցում: Մինսկի խմբի գործընթացում պետք է անընդհատ աճ արձանագրել:Ուստի Հայաստանի և «Ադրբեջանի գրաված տարածքների» հարցը մշտապես կմնա մեր ուշադրության կենտրոնում նաև հետագայում:»,-այս մասին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի հետ հանդիպման ժամանակ:
Բացի Ղարբաղի հարցը կողմերը քննարկել են նաև Իսրայելին, Սիրիային և Իրանին վերաբերյալ հարցեր:
Մասնավորապես Սիրիայի հարցով Քերին իր շնորհակալությունն է հայտնել Դավութօղլուին Ասադի ռեժիմի վրա ճնշումը շարունակելու համար: Միաժամանակ նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ կշարունակեն իրենց ջանքերը Սիրիայում իշխանության խաղաղ անցման համար:
Իսրայելի կապակցությամբ Քերին նշել է, որ թե Թուրքիան թե Իսարեյլը ԱՄՆ-ի կենսական դաշնակից պետություններն են և հուսով է, որ երկու պետությունները կկարողանան կարգավորել հարաբերությունները:
Իրանի վերաբերյալ Քերին նշել է, որ ԱՄՆ ջանում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն ժամանակը անվերջ չէ և ամեն ինչ կախված է Իրանից: Իրանը պետք է ապացուցի, որ միջուկային ծրագիրը ունի խաղաղ բնույթ, ինչն էլ պահանջում են ՄԱԿ-ի պետությունները: Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն 5+1 ձևաչափով և հուսով եմ, որ Ալմաթայում ընթացող բանակցղությունների ժամանակ կհաջողվի հասնել որոշ տարաձայնությունների հաղթահարման:
Ջոհն Քերին հանդիպում է ունեցղել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Տայիփ Էրդողանի հետ: