«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան զղջում է «Ռեալից» հեռանալու համար:
ABC-ի փոխանցմամբ՝ 27-ամյա արգենտինացին դեմ չէ վերադառնալ «Արքայական ակումբ»:
Դի Մարիան կարծում է, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան գալն իրեն ըստ արժանվույն չի գնահատում:
Նշվում է, որ ֆուտբոլիստը դժգոհ է խաղային պրակտիկայի պակասից, որ անցած մրցաշրջանի վերջում ունեցավ, հատկապես, հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դի Մարիան մոտ է «ՊՍԺ» տեղափոխությանը: