Հուլիսի 19-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում` ավտոլվացման կետում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի փոխանցման տուփի հատվածից օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:


