Քիչ առաջ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Նախագահը արարողությունից հետո այցելելու է «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև նախագահը կվերադառնա նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունենալու զորահանդես, որից անմիջապես հետո էլ Կառավարությունը հրաժարական կտա: Նշենք, որ կառավարությունն առաջին անգամ հրապարակայնորեն հրաժարական կտա: