«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է, որ ակումբը նոր հարձակվող է փնտրում, բայց մանրամասները չի բացահայտել.
«Բանակցություններն ընթանում են, սակայն դա այն հարձակվողը չէ, ում մասին գրում է մամուլը: Տրանսֆերային պատուհանը բաց է մինչև օգոստոսի 31-ը, այնպես որ, պետք է սպասել:
Ռամո՞սը: Ես չեմ կարող մեկնաբանել շշուկները: Յուրաքանչյուր տրանսֆեր գործընթաց է, բանակցություններ: Կարող է պատահել, որ դրանք Ռամոսի ուղղությամբ են ընթանում, ամեն ինչ հնարավոր է»,- հայտարարել է վան Գալը:
Հավելենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված են «Բավարիայի» և «ՊՍԺ»-ի հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկիի և Էդիսոն Կավանիի ծառայություններով: