«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը նախորդ տարի 3 մլն 245 հազար ՌԴ ռուբլի արժողությամբ «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա է գնել: Եթե մեքենայի արժեքը վերածենք դրամի, ապա այն 27,2 մլն դրամ է կամ մոտ 58 հազար ամերիկյան դոլար:

Նախորդ տարի Օլեգ Եսայիչը 18 հազար դոլարի չափով փոխառություն է հանձնել: Դեսպանը հայտարարագրել է նաեւ 18 հազար 750 դոլար, 200 հազար ռուբլի եւ 400 եվրո դրամական միջոցներ:

2013 թվականին Եսայանը եւս երկու մեքենա էր գնել, երկուսն էլ՝ «Աուդի» մակնիշի, յուրաքանչյուրը 20 հազար դոլար արժողությամբ:

Օլեգ Եսայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին վարչապետն է եղել: Նա Ռուսաստանյան հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս է: 1992-2004 թվականներին զանազան պետական պաշտոններ է զբաղեցրել Արցախում եւ Հայաստանում: Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել 2010-ի հունվարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում