«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության վաղվա հերթական նիստի օրակարգում ներառվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած մի նախագիծ, որով նախատեսվում է բանաձևերով հաշվարկել մարզերի զարգացման ներուժը:
«Մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանություն» անվանումը կրող այդ փաստաթղթի համաձայն, ՏԿԱԻ նախարարությունը առաջարկում է բանաձևեր, որոնց մեջ որոշ ցուցանիշներ տեղադրելով՝ բացահայտվելու է, թե ինչպես է պետք զարգացնել տվյալ մարզը ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։