«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանի խանութի լուսամուտների ուղղությամբ մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քարեր էր նետել: Դեպքի հաջորդ օրը Աթաջանյանները դիմել էին Ազգային անվտանգություն ծառայությանը` խնդրելով իրենց ընտանիքի անդամներին եւ հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրել: Սակայն ԱԱԾ-ն մերժել էր Աթաջանյանների դիմումը` պատճառաբանելով, որ «երկու դեպքերն իրար հետ կապ չունեն, մասնավոր դեպքերեն»:
Թե իրականում ինչ վիճակ է տիրում, փորձեցինք պարզել Գ. Աթաջանյանի որդուց` հարձակման ենթարկված խանութի տեր հանդիսացող Մհեր Աթաջանյանից, ում խոսքը ներկայացնում ենք աննշան խմբագրումներով:
-Ձեր հայրը մեղադրվում մարզպետի դեմ իրականացված մահափորձի մեջ, ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
– Խոր ցավ եմ ապրում, որ ինչ-որ մարդիկ հորս ներքաշեցին այս պատմության մեջ: Մենք ամաչում ենք, որ հենց մեր հորն են մեղադրում պարոն Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի մեջ: Մենք բոլորս էլ շահագրգռված էինք, որ շուտ գտնեն այն մարդուն, ով փորձել է սպանել մարզպետին, μայց ստացվեց, որ մեզ մեղադրեցին էդ սարսափելի գործի մեջ:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում