Երեք իսպանացի լրագրող-թղթակիցները անհետացել են Սիրիայի Հալեպ քաղաքում։
Թղթակիցների հետ վերջին անգամ կապ է հաստատվել 10 օր առաջ։
Երեք երիտասարդ թղթակիցները ուղևորվել են Սիրիա այս ամսվա 10-ին։ Նրանք թուրքական սահմանից մտել են Սիրիա և ընդամենը 2 օր հետո անհետացել։
Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ նրանք տեղեկացված են խնդրի առընչությամբ և անհրաժեշտ հետաքննություններ են իրականացնում։